Рубрика: Վահան Տերյան, Գրականություն

Ս.Տերյանին 1918,26 հունվարի,Պետրոգրադ

Թանկագին մանկիկ  (նամակը գրված է ռուսերեն)

Երեկ վերադարձա Բրեստից: Հասկանալի է, չնայած այն բանին,որ սարսափելի զբաղված եմ,ամբողջ ժամանակ իմ բոլոր մտքերը ակամա դառնում են քեզ և իմ Լյասկային:Մինչև Պիտեր գալս չէի կարող մի լուր ստանալ ձեր մասին,թեև հեռագրել էի և Բորյանին,և Ֆիլիպին. բանից դուրս է գալիս նրանք պատասխանել են հենց այն ժամանակ ,երբ մեկնել եմ այստեղից:Այստեղ ստացա քո հեռագիրը և անսահմանորեն ուրախ եմ ,որ ամեն ինչ բարեհաջող է:Տա Աստված ,որ հետագայում էլ ամեն ինչ լավ ընթանա:Պինդ կաց ,սիրելիս,շատ եմ խնդրում քեզ,մի վհատվիր ու թևաթափ մի լինի,տա Աստված ամեն բան դեպի լավը գնա:Ինչպիսի անսահման երջանկություն կլինի եթե գամ (առաջին իսկ հնարավորության դեպքում իհարկե կգամ)  և ձեզ տեսնեմ ուրախ և առողջ: Ուրեմն պահպանիր քեզ ու Լյասկային,մանկիկս,և խելոք եղիր:Գրիր ու հեռագրիր որքան կարելի է հաճախ-հասկացիր,որ ինձ համար անտանելի ծանր է ,երբ լուրեր չկան ,այդ երբեք մի մոռացիր:Ես եկել եմ երկու օրով նյութերի համար և վաղը երեկոյան,այսինքն հունվարի 27-ին ,նորից կմեկնեմ Բրեստ: Այսօր ավանսով վերցրի ռոճիկս և Զորյանին վճարեցի վերցված փողը: Մոտս մնում է ևս 100 ռուբլու չափ և էլի պլյուս 50ռ. , որը չէի ստացել անցյալ ամիս…քո անունով 100 ռուբլու ծանուցագիր է եկել:Այդ փողը կուղարկեմ Թիֆլիս և կարծում եմ,որ յոլա կգնաս մինչև հաջորդ ստանալիքը,թեև թող դա քեզ չկաշկանդի և եթը կարիք լինի, հեռագրիր առանց քաշվելու,և ես քեզ կուղարկեմ (ես կկարողանամ ճարել,դա դժվար չէ) : Այնպես որ քեզ մի նեղիր և մտածիր միայն քո և Լյասկայի մասին, գլխավորը՝ քո մասին ,քանի որ դա Լյասկային օգնելու լավագույն միջոցն է: Նաշոն և մերոնք, իհարկե ,քեզ ամեն ինչում կօգնեն:Ուրեմն խելոք եղիր ,մանկիկս:
Ես կաշխատեմ շուտով գալ: Սարգիսը մինչև հիմա դեռ չի եկել,որի համար շատ ափսոսում եմ:
Մի անհանգստացիր: Առհասարակ իմ մասին մի անհանգստացիր՝ ինչ էլ որ պատահի,և եթե այդտեղ ինչ-ինչ լուրեր տարածվեն,մի հավատա (ես գիտեմ ,որ հիմա ,ասենք ինքդ էլ լավ գիտես,լրագրերն ու մարդիկ սատանան գիտի,թե ինչ անհեթեթ լուրեր են տարածում,այնպես որ մի հավատա և համբերությամբ սպասիր իմ նամակներին),իսկ եթե որևէ պատճառով նամակներս ուշանան ,նույնպես մի անհանգստացիր,նշանակում է կամ հաղորդակցություն չկա,կամ ես հնարավորություն չեմ ունեցել ժամանակին գրելու:Այդպես էլ իմացիր և միանգամայն հանգիստ եղիր,գրիր քո և Լյասկայի մասին:
Բարևիր մերոնց բոլորին:
Առողջ եղիր դու և Լյասկան. ձեզ երկուսիդ ,իմ մանկիկներին,համբուրում եմ միլիոն անգամ:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s